12 փետրվարի 2008 - 16:36 AMT
Ռոն Կլեյն. Նոր ողբերգությունները հնարավոր է կանխել` միայն ճանաչելով մարդկության դեմ անցյալում արված հանցագործությունները
Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հրավերով կոնգրեսական Ռոն Կլեյնը կմասնակցի AAA-ի անդամների ամենամյա հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 23-ին Ֆլորիդայում: Մայամի 22-րդ ընտրական տարածքը ներկայացնող Ռոն Կլեյնը հանդիսանում է այն 27 կոնգրեսականներից մեկը, ով անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի օգտին:
«Որպես պատմության ֆակուլտետի նախկին ուսանող, ես լուրջ պատասխանատվություն են զգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Մենք կարող ենք կանխել նման ողբերգությունները, սակայն միայն ճանաչելով մարդկության դեմ անցյալում արված հանցագործությունները»,- հայտարարել է Ռոն Կլեյնը: «Ես անհամբերությամբ սպասում եմ AAA-ի հետ համատեղ աշխատանքին, որն ուղված կլինի պատմական արդարության վերականգմանը»,- ամփոփել է կոնգրեսականը:
Իր հերթին, AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասել է, որ AAA-ն բարձր է գնահատում կոնգրեսականի մասնակցությունը պայքարին հանուն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ պատմական ճշմարտության վերականգման: