7 հոկտեմբերի 2017 - 16:55 AMT
Հարություն Խաչատրյանը՝ կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններին նախագահ է ընտրվել կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայության հաղորդմամբ, նա հավաքել է 88 ձայն։

Նրանից բացի, նախագահի համար առաջադրվել էին Վահե Գևորգյանցը և Գևորգ Գևորգյանը։