8 հոկտեմբերի 2017 - 21:54 AMT
Ղազախստան-Հայաստան` 1-1. Ընտրանին ոչ ոքիով ավարտեց ԱԱ ընտրական փուլը

2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ղազախստանի հավաքականը հյուրընկալեց Հայաստանի հավաքականին:

Խաղն ավարտվեց ոչ ոքի` 1-1 հաշվով: Առաջին խաղակեսում տանտերերի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ խաղակեսում Բաուրժան Տուրիսբեկը հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանն ու Ղազախստանը ավարտեցին ԱԱ ընտրական փուլը խմբի բախավերջին ու վերջին հորիզոնականները զբաղեցնելով ու համապատասխանաբար 7 և 2 միավոր վաստակելով: