12 փետրվարի 2008 - 17:14 AMT
ՌԴ ԱԳՆ. Կոսովոյի անկախության ճանաչումը անպատասխանատու քայլ է հանդիսանում
Մի շարք երկրների մտադրությունը` ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը, հանդիսանում է անպատասխանատու եւ խախտում է միջազգային իրավունքի հիմքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ժնեւում: «Խոսքը գնում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները խախտելու մասին եւ նաեւ այն սկզբունքների, որոնք Եվրոպան մշակել է մեծ դժվարությամբ, զոհերի, արյունահեղության գնով եւ դարձրել է իր գոյության հիմքը, խոսքը գնում է այն սկզբունքների խախտման մասին, որոնք դրված են ՄԱԿ-ի հիմքում: Ես անկեղծ չեմ կարող հասկանալ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մեր ամերիկացի եւ մի շարք եվրոպացի գործընկերները, երբ նման դիրք են գրավում»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Կոսովոյի անկախության հռչակմանը ՄԱԿ-ի շրջանցմամբ եւ Սերբիայի կամքի դեմ եւ խոստանում է օգտագործել բոլոր օրինական միջոցները, որպեսզի խանգարի միջազգային իրավունքի բացահայտ խախտմանը:

Սերբական ԶԼՄ-ների տվյալներով, բացի Ռուսաստանից, ՄԱԿ-ի ԱԽ-ում Կոսովոյի անկախության հռչակման դեմ են հանդես գալիս Չինաստանը, Վյետնամը, Ինդոնեզիան եւ ՀԱՀ-ը: Տարածաշրջանի անկախություն տրամադրելու մասին որոշումը պաշտպանում են, մասնավորապես, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան եւ Պանաման: Իրենց դիրքորոշման հարցում չեն կողմնորոշվել Լիվիան, Խորվատիան, Կոստա-Ռիկան եւ Բուրկինա-Ֆասոն: