9 հոկտեմբերի 2017 - 14:59 AMT
Կոնվերս բանկի մասնաճյուղից 60.000 եվրո են գողացել

Անհայտ անձը Կոնվերս բանկի երևանյան մասնաճյուղերից մեկում սպառնալիքի ազդեցությամբ հափշտակել է մեծ գումար և դիմել փախուստի։ Դեպքի վայրում լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը:

Գումարի նախնական չափը 60 000 եվրո է։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն, գրում է Sputnik Արմենիան:

Բանկի մասնաճյուղն այժմ փակ է, բանկի աշխատանքները դադարեցված են։ Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները։