12 փետրվարի 2008 - 17:33 AMT
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը կարեւորում է արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով արաբական աշխարհի հետ հարաբերությունների ընդլայնումն, Նախագահն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է Ծոցի երկրների հետ համագործակցությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Օմանի միջեւ գործակցության զարգացման ուղղությամբ: Այդ առումով առաջնային է դիտվել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվություն փոխանակումն, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները: