9 հոկտեմբերի 2017 - 17:57 AMT
Թենիսիստ Խաչանովը պարտվել է Շանհայի «Մասթերս» 1-ին ռաունդում

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Շանհայում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի առաջին իսկ ռաունդում 19-ամյա հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Խաչանովը պարտվել է 5:7,3:6 հաշվով:

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 14 րոպե: Խաչանովը ոչ մի բրեյք-փոյնթ չիրացրեց և 2 կրկանկի սխալ թույլ տվեց: Ցիցիպասը պատասխանեց 2 բրեյքով և 11 էյսով, գրում է evrosport-ը:

Խաչանովն ու Ցիցիպասն առաջին անգամ էին հանդիպում: