12 փետրվարի 2008 - 18:42 AMT
ՀՀ Դատախազության աշխատանքային խումբը 41 ահազանգ է ստացել նախընտրական արշավի ընթացքում հավանական խախտումների մասին
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, որը պահանջում է «անհաղթահարելի» ճանաչել նախընտրական պայքարը շարունակելու համար իր առջեւ ստեղծված խոչընդոտները: Իր որոշման մեջ, ՍԴ-ն գտնում է, որ նախկին նախագահի կողմից հայցում նշված խոչընդոտները անհաղթահարելի չեն:
«Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների գործողությունները եւ նրանց հայցը Սահմանադրական դատարան լիովին իրավական են»,- հայտարարել է Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Իր հերթին, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Հայփոստն» ավարտել է Հայաստանի ողջ տարածքով մեկ ընտրական ծանուցումների առաքումը, այսօր Երեւանում հայտարարել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը:
Հանս Բոոնը հայտնել է, որ երկրի բոլոր ընտրողներն ընտրությունների ամսաթվի եւ իրենց քվերակելու ընտրատեղամասի մասին ծանուցում են ստացել:
Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը քարոզարշավի ընթացում հավանական իրավախախտումների մասին ընդհանուր առմամբ 41 ազդանշան է ստացել, այսօր Երեւանում հայտարարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքերով, ուսումնասիրված փաստերի արդյունքում 11 քրեական գործ է հարուցվել` հիմնականում խուլիգանության եւ գույքի ոչնչացման հատկանիշներով: Աղվան Հովսեփյանը նշել է, որ 41 ազդանշաներից 20-ը ստացվել են ԶԼՄ-ների հրապարակումների արդյունքում: Մի շարք ազդանշաների բնորոշ գիծը, գլխավոր դատախազի խոսքերով, ստի առատությունն է, հաղորդում է elections2008.am:
«Հանուն Ժողովրդավարության» երիտասարդական ալյանսը exit-poll է անցկացնելու Հայաստանի նախագահական ընտրություններին փետրվարի 19-ին հարյուր ընտրական տեղամասերում` կազմակերպության 150 անդամների օգնությամբ: Ալյանսը նախատեսվում է հարցում անցկացնել մոտ 2 300 մարդկանց, կամ ընտրողների ընդհանուր թվի 0.1%-ի շրջանում: Գեւորգ Մելիքյանն ասել է, որ հարցման մասնակիցների փոքր թիվը պայմանավորված է ֆինանսական աղբյուրների բացակայությամբ, քանի որ իրենք չեն ֆինանսավորվում որեւէ միջազգային կազմակերպության, կամ քաղաքական ուժի կողմից: Exit-poll-ի արդյուքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից 1.5-2 ժամ անց: