10 հոկտեմբերի 2017 - 10:29 AMT
Բյուլբյուլօղլուն 2 ձայն է հավաքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի ընտրություններում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը հոկտեմբերի 9-ին անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը:

Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում երկրի դեսպան Փոլան Բյուլբյուլօղլուն, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն ու, ըստ ամենայնի, դուրս կմնա հետագա պայքարից:

Առաջին փուլի արդյունքներով առավելագույն` 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է:

Ադրբեջանցի դիվանագետի թեկնածությունը պաշտպանելու մտադրության մասին էր հայտարարել ՌԴ-ն: