10 հոկտեմբերի 2017 - 14:40 AMT
Միխայիլ Գալուստյանը Երևանում է

Հայտնի ռուսաստանցի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանում է: Այդ մասին հայտնի է դարձել նրա Instagram-ից:

Հոկտեմբերի 10-ին նա stories է ներկայացրել Երևանից՝ քաղաքի բակերից մեկի մասին: «Երևանում արևը շողում է, իսկ այստեղ ստվեր է: Մի խոսքով հիանալի բակ է»,-նշել է Գալուստյանը:

Մեկ այլ «պատմության» մեջ Գալուստյանը տեսախցիկի առջև է երևանյան բակերից մեկում: Դեռ հայտնի չէ, թե ինչ նկարահանումներ է կատարում նա Երևանում:

Միխայիլ Գալուստյանը հայտնի ռուսաստանցի հումորի վարպետ է, դերասան և շոումեն, սցենարիստ և պրոդյուսեր: Նախկինում մասնակցել է ՈւՀԱ խաղերին և Comedy Club-ի հրավիրյալ ռեզիդենտ է: