10 հոկտեմբերի 2017 - 13:45 AMT
Երկիր մոլորակի վրա մագնիսային փոթորիկ է սպասվում

Հոկտեմբերի 13-14-ին Երկիր մոլորակի վրա մագնիսային փոթորիկ է սպասվում:

«Առաջիկա օրերին Երկրին կհասնի արևային քամու նոր չափաքանակը, ինչն էլ հերթական մագնիսային փոթորկի պատճառը կդառնա հոկտեմբերի 13-14-ին»,- ասել է ՌԴ եղանակային Ֆոբոս կենտրոնի գործակալը:

Նա հավելել է, որ հոկտեմբերի 11-ին, 12-ին և 15-ին նույնպես կարող է զգացվել մագնիսային փոթորկի ազդեցությունը:

«Մագնիսային փոթորիկը կարող է ազդել կապի միջոցների աշխատանքի վրա, այդ օրերին աճում է տարբեր տեսակի տեխնիկական անսարքությունների հավանականությունը, զգայուն մարդիկ ևս դիսկոմֆորտ են զգում»,-ասել է մասնագետը, գրում է ՌԻԱ Նովոստին: