10 հոկտեմբերի 2017 - 16:08 AMT
«Աստղային պատերազմների» VIII էպիզոդի նոր թրեյլերը թողարկվել է

Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ VIII. Վերջին ջեդայները» ֆիլմի թրեյլերը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Star Wars ալիքում:

Հոլովակում Լյուկ Սքայուոքերը (Մարկ Հեմիլ) սովորեցնում է 7-րդ մասի գլխավոր հերոսուհի Ռեյին (Դեյզի Ռիդլի) կառավարել Ուժը: Էկրանին հայտնվում է նաև 2016-ի դեկտեմբերին վախճանված դերասանուհի Քերի Ֆիշերը արքայադուստր Լեայի դերում:

Սագայի 8-րդ մասը էկրան կբարձրանա դեկտեմբերի 15-ին: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջոն Բոյեգը, Օսկար Այզեկը և Ադամ Դրայվերը: Ֆիշերը մահացել է նկարահանումների ավարտից 5 ամիս անց: