24 սեպտեմբերի 2002 - 21:22 AMT
ՎԵՐՋԻՆ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «HALO TRUST» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է 14 ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ
Լեռնային Ղարաբաղում վերջին 8 ամիսներին «HALO Trust» միջազգային կազմակերպությունը հայտնաբերել եւ վնասազերծել է 14 հակատանկային ական, 32 չպայթած արկ, տարբեր տրամաչափի ավելի քան 1500 փամփուշտ: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ-ում, Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» միջազգային կազմակերպությունը Չլդրան եւ Մեհմանա բնակավայրերի միջեւ տարածքում վնասազերծել է նաեւ 2 ավիառումբ` յուրաքանչյուրը 250 կգ քաշով: Տվյալ պահին «HALO Trust» կազմակերպությունն իր գործունեությունն է տանում Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում, որտեղ ականորդներին օգնում է տեղի բնակչությունը: