Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը՝ 2017-ին նախկինում կանխատեսված2.9% տնտեսական աճի փոխարեն կգրանցվի 3,5% տնտեսական աճ:
Հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույցը:
2018-ի համար փորձագետները ՀՀ-ում կանխատեսում են 2.9% տնտեսական աճ: Ըստ փորձագետների, գնաճը Հայաստանում 2017-ին կկազմի 1.9%, իսկ 2018-ի համար կանխատեսվում է 3.5%:
Հետխորհրդային երկրներից Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով:
Հետխորհրդային երկրներից 2017-ին անկում կգրանցվի միայն Ադրբեջանում 1%-ի չափով: