12 հոկտեմբերի 2017 - 15:39 AMT
Աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 30-ից

Դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը հայտնի են:

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Ըստ ուսպլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Արձակուրդների օրերրը սահմանված են ըստ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»: