12 հոկտեմբերի 2017 - 17:20 AMT
Իտալիայում կալանավորները փախել են Հռոմի պապի հետ բարեգործական ճաշկերույթից հետո

Իտալական Բոլոնիայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության կապակցությամբ կազմակերպված բարեգործական ճաշկերույթից հետո կալանավորներից 2-ը փախել են:

Նշվում է, որ հազարավոր մարդիկ էին հրավիրված: Միջոցառման ավարտից հետո հսկիչները հայտնաբերել են, որ սոցիալապես վտանգավոր 2 կրկնահանցագործ Նեապոլից փախել է, գրում է Lenta.ru-ն Il Resto del Carlino-ի վրա հղումով:

Սեպտեմբերին Հռոմի պապը, որն առաքելական այցով Կոլումբիայում էր, տուժել էր պապամոբիլով ուղևորության ժամանակ: