12 հոկտեմբերի 2017 - 17:58 AMT
Forbes. Ում և ինչի համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները

Forbes ամսագիրը հոդված է հրապարակել «Հայաստանի աստղը. Ո՞ւմ և ինչի՞ համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները» վերտառությամբ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերարի մասին:

Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2001-ից ի վեր գլխավորում են IDeA հիմնադրամը, և McKinsey-ի և այլ գործընկերների հետ մշակել են Հայաստանի զարգացման «Հայաստան 2020» ծրագիրը:

Նշվում է, որ IDeA հիմնադրամի առաջին նախագծերից էր աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ «Տաթևերը», որը բացվել է 2010-ին, և ուր այցելել է կես միլիոն մարդ: Իսկ զբոսաշրջիկների հոսքը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը՝ մոտակա Գորիսում 10 նոր հյուրանոց է բացվել, ևս մոտ 2 տասնյակ հյուրանոցч Տաթևի վանքի հարևանությամբ:

Այնուհետև պարբերականը պատմում է Դիլիջանի միջազգային դպրոցի մասին, որտեղ 213 ուսանող կա 82 երկրից: Անդրադարձ է արվում նաև Վարդանյանի նախաձեռնած «Ավրորա» միջազգային մրցանակին:

Ըստ Վարդանյանի, մրցանակը շնորհվում է մարդկանց, որոնք փրկում են զինված հակամարտությունների զոհերին և որոնց մասին ոչ ոք չգիտի: «Բայց մրցանակը կարող է նպաստել, որ այլ մարդկանց օգնելը մեր մշակույթի մասը դառնա, իսկ փրկողների պատմությունը՝ հպարտության առարկան»,-ասել է բարերարը: