13 հոկտեմբերի 2017 - 11:15 AMT
Սերժ Թանկյան. Հրաշալի է կրկին Հայաստան վերադառնալը

Հայտնի ամերիկայան ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կրկին Հայաստանում է: Այդ մասին հայտնի է դարձել երգչի Instagram-ից:

Իր էջում նա լուսանկար է հրապարակել որտեղ նստած է սև «Վոլգա 21»-ի ղեկին: Լուսանկարի տակ Թանկյանը գրել է. «Հրաշալի է կրկին Հայաստան վերադառնալը»:

2017-ի ապրիլին Սերժ Թանկյանը հայազգի այլ մշակույթի գործիչների հետ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի և այլոց հետ այցելել էր Արցախ: