13 հոկտեմբերի 2017 - 12:25 AMT
Ուկրաինայի հայերն օգնում են քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին

Ուկրաինայի հայերի միությունն օգնում է 2016-ին Ղարաբաղում քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին: Սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան տուժածների հետ հանդիպելու նպատակով:

ՈւՀՄ ներկայացուցիչները հանդիպել են այն ընտանիքների անդամների հետ, որոնք 2016-ի ապրիլին ներառվել էին հումանիտար օգնության կարիք ունեցողների ցուցակում, գրում է AnalitikaUA.net-ը:

2016-ի օգոստոսից մարդասիրական օգնություն է ստանում զոհվածների 40 ընտանիք:

Տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու որոշումը կայացվել էր 2016-ի ապրիլի 14-ին Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովում, որտեղ երկրի տարածաշրջանային հայ համայնքների ղեկավարները միաձայն սատարեցին կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությանը: