13 հոկտեմբերի 2017 - 12:13 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքական զրահատեխնիկան մտել է Սիրիա

Թուրքական 8 տանկ, 50 զրահամեքենա և մոտ 200 զինվորական հատել են Սիրիայի հետ սահմանը և մտել Իդլիբ գավառի տարածք, հայտնել է NTV-ն:

Զինծառայողները և զրահատեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝ հսկելու համար ապառազմականացման գոտին: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինվորականները սկսել են դիտակետերի տեղադրումը Աստանայի համաձայնությունների շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իդլիբում զորակազմի տեղակայմանը նախորդել է հոկտեմբերի 8-11-ը տևած հետախուզական գործողությունը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ նշել էր, որ Անկարան գործում է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների ոգով և համակարգում է գործողությունը Մոսկվայի հետ: Ըստ նրա, թուրք զինվորականները կտեղակայվեն Իդլիբի ներսում, իսկ ռուսները՝ արտաքին պարագծով