13 հոկտեմբերի 2017 - 17:29 AMT
ՖԻԴԵ-ի գործկոմը Իլյումժինովի լիազորությունները փոխանցել է փոխնախագահին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործկոմը կազմակերպության նախագահի լիազորությունները դրել է փոխնախագահի վրա: Այդ մասին ասվում է Twitter-ում ՖԻԴԵ-ի պաշտոնական միկրոբլոգում:

ՖԻԴԵ-ի նախագահն է Կիրսան Իլյումժինովը, փոխնախագահը՝ Գեորգիոս Մակրոպուլոսը:

Ավելի վաղ կազմակերպության գործկոմը դեմ էր հանդես եկել, որ Իլյումժինովը կրկին առաջադրվի ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում, որը գլխավորում է 1995-ից:

Նշվում է, որ գործկոմի անդամները ՖՒԴԵ-ի կոնգրեսում միաձայն են ընդունել որոշումը: