14 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի տեքստը հրապարակվել է

Եվրամիությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը:

Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կստորագրեն արդեն մոտ ապագայում: Համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առևտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ:

Համաձայնագրի նպատակներից է ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

Անգլերեն տեքստը ևս հասանելի է: