14 հոկտեմբերի 2017 - 13:12 AMT
One Direction-ի երկրպագուն վնասել է թոքերը՝ համերգին շատ բարձր բղավելուց

Անգլա-իռլանդական One Direction խմբի երկրպագուհին համերգից հետո հայտնվել է հիվանդանոցում թոքերի վնասվածքով:

Առավոտյան 16-ամյա աղջիկը Տեխասից չէր կարողանում շնչել: Իսկ երբ բժիշկները սեղմում էին նրա կրծքավանդակը, մաշկի տակ ինչ-որ բան էր պայթում և խռթոց էր լսվում, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

Ուսումնասիրելով ռենտգենի պատկերները՝ բժիշկները հայտնաբերել են, որ օդը նրա թոքերից ներթափանցել է այլ օրգաններ: Ախտորոշման մեջ ասվում է, որ թոքերը վնասվել են համերգի ժամանակ չափազանց բարձր բղավելու հետևանքով:

Բացի այդ, ավելորդ օդ է կուտակվել աղջկա կրծքավանդակում և կոկորդի հետևի մասում: Ըստ բժիշկների, դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է:

Նրան բուժօգնություն են ցուցաբերել և դուրս գրել հիվանդանոցից:

One Direction-ը հիմնվել է Լոնդոնում 2010-ին, 5 ալբոմ է թողարկել, որից վերջինը՝ 2015-ին: