14 փետրվարի 2008 - 15:24 AMT
Ֆրանսիա. Վանդալների զոհ է դարձել ի սատարումն հայ երեխաների տեղադրված հուշատախտակը
Չորեքշաբթի ֆրանսիական Կրետել քաղաքի Հայկական պուրակում, որը ընկած է Փարիզից դեպի հարավ-արեւելք, վանդալները պղծել են քաղաքապետարանի տեղադրած հուշատախտակը ի պաշտպանություն հայ երեխաների: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, անհայտները անվայել արտահայտություններ են գրել հուշատախտակի վրա: Կրետելի հայերի ասոցիացիան իր ցասումն է արտահայտել այդ վանդալիզմի գործողության առնչությամբ: Նշենք, որ այս տարի Ֆրանսիայի Սենատը պետք է վերջնականապես որոշի Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի վավերացման հարցը: