16 հոկտեմբերի 2017 - 11:03 AMT
Ֆլորենցիայի բիենալեի Մեդիչիի ոսկե մեդալը Նուռինն է

Հայտնի դիզայներ Արման Դավթյանը՝ Նուռը, նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դիզայների կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

«Առաջին անգամ Հայաստան է գալիս ամենահեղինակավոր մրցույթի` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը… LORENZO IL MAGNIFICO անունով Մեդիչիի ոսկե մեդալը Նուռինն է»,-ասվում է գրառման մեջ:

Նուռը հայտնի է իր յուրովի մոտեցումներով ոսկերչական իրերի պատրաստման գործում: Նրա գործերից են կրում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Շերը, հայտնի այլ գործիչներ, նրա գործերից կա նաև Մայա Պլիսեցկայայի հավաքածուում: