16 հոկտեմբերի 2017 - 11:14 AMT
Բյորկը միանգամից 2 համերգ կտա Թբիլիսիում

Հայտնի իսլանդացի երգչուհի Բյորկը (Bjork) միանգամից 2 համերգ կտա Թբիլիսիում: Նա հանդես կգա Թբիլիսիի Ժամանակակից երաժշտության և վիզուալ արվեստի փառատոնի՝ SOU, շրջանակում:

Ժամանակակից երաժշտության և վիզուալ արվեստի փառատոնը՝ SOU-ն հիմնվել է 2006-ին:

Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Թբիլիսիի համերգասրահում (Ֆիլհարմոնիա), երկրորդը՝ նոյեմբերի 3-ին Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրնում:

Հայտնի իսլանադացի երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Բյորկ Գվյուդմյունդսդօուտտիրը ծնվել է 1965-ի նոյեմբերի 1-ին Ռեյկյավիկում: Նա բազմիցս է հավակնել «Գրեմմիի», BRIT Awards-ի և MTV Europe Music Awards-ի դափնեկիր է, արժանացել է նաև Կաննի կինոփառատոնի արծաթե մրցանակին «Մթության մեջ պարողը» ֆիլմում դերակատարման համար: