18 հոկտեմբերի 2017 - 10:49 AMT
93-ամյա Հայրապետյանն ամենատարեց ջրացատկորդն է աշխարհում

93-ամյա Թոմ Հայրապետյանն ամենատարեց ջրացատկորդն է աշխարհում՝ նա մինչ օրս ակտիվ է այդ մարզաձևում:

Ինչպես գրում է Fansided-ը, Հայրապետյանը սկսկել է ջրացատկով զբաղվել 17 տարեկանից և շարունակում է զբաղվել այդ մարզաձևով մինչ օրս: Հիմա Հայրապետյանը, թեև իր իսկ խոսքերով, «մի փոքր զիջել է դիրքերը», այնուամենայնիվ կարող է մրցել երիտասարդ մարզիկներից շատերի հետ:

Հայրապետյանը Ցեղասպանությունը վերապրած իր ծնողներից է սովորել, որ ամեն ինչի հնարավոր է հասնել:

2007 թվականին Հայրապետյանի անունը գրանցվեց Լողի փառքի սրահում: 93-ամյա հայազգի մարզիկն ավելի քան 140 ԱՄՆ և 16 համաշխարհային տիտղոս ունի: