17 հոկտեմբերի 2017 - 15:48 AMT
Վոլգոգրադի հայերը հաղթել են ազգային փոքրամասնությունների փառատոնում

Վոլգոգրադում անցկացվող «Վոլգոգրադը բարեկամության քաղաք» ամենամյա մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել հայկական համայնքի թիմը:

Ամենամյա փառատոնն անցել է «Ոգու ամրությունը ժողովրդների միասնության մեջ է» կարգախոսով: Լավագույնի կոչման համար 15 թիմ էր պայքարում, որոնք ներկայացնում էին քաղաքի տարբեր ազգություններին, հայտնում է Rusarminfo-ն:

Երկրորդ տեղում էին կալմիկների միավորման մարզիկները, իսկ երրորդ տեղը գրավեց դաղստանցիների թիմը:

Վոլգոգրադի Սբ Գևորգ եկեղեցու քահանա Մաղաքիա Օհանյանի խոսքով, այժմ ՌԴ Վոլգոգրադի մարզում մոտ 40.000 հայ է ապրում: