18 հոկտեմբերի 2017 - 15:32 AMT
The Times. «Տոտենհեմը» Քեյնին Նեյմարից թանկ է գնահատում

«Տոտենհեմը» չի ցանկանում բաժանվել Հարրի Քեյնից ու թիմի մյուս առաջատարներից, սակայն լավ առաջարկի դեպքում տրանսֆերը հնարավոր է:

Ըստ The Times-ի, թիմի նախագահ Դենիել Լևին իրազեկել է միջնորդներին, որ 24-ամյա հարձակվողը Նեյմարից թանկ է: «Տոտենհեմը» բանակցություններ կսկսի միայն այն դեպքում, եթե առաջարկը գերազանցի 225 մլն եվրոն, գրում է evrosport-ը:

Քեյնի գլխավոր հավակնորդը «Ռեալն» է:

2017/18 խաղաշրջանում Քեյնը 10 խաղի է մասնակցել և 11 գոլ խփել: Նա ճանաչվել է ԱՊԼ լավագույն հարձակվողը: