Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը 3-րդ տեղն է գրավել Կիևում կայացած Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում:
32-վայրկյանանոց հոլովակի հեղինակներն են ռեժիսոր-անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին: Հոլովակը կոչվում է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. Հայեր», գրում է Rusarminfo-ն Gazeta.ua-ի վրա հղումով:
«Այս տեսահոլովակով մենք շնորհակալություն ենք հայտնում այն ժողովրդներին, որոնք ընդունեցին մեզ և սատարեցին ծանր պահին»,-ասել են հեղինակները:
Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակն ու այլ մրցանակային տեղեր զբաղեցրած հոլովակները մեկ տարվա ընթացքում կցուցադրվեն փառատոնի արտագնա նստաշրջաններում Ուկրաինայի քաղաքներում և արտերկրում: