«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլի մեկնաբան Փոուլ Սքոուլսը քննադատել է իր համար հարազատ թիմի խաղն ու, մասնավորապես, նաև ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» դեմ:
«Թիմը բավականաչափ լավ չէր խաղում, և Մխիթարյանը բավականաչափ լավ չէր խաղում: Այնուամենայնիվ, նրանք վաստակեցին 3 միավոր և դա կարևոր է»,-ասել է նա BT Sport ալիքի եթերում:
«Բենֆիկայի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով: Միակ գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը:
Մխիթարյանը փոխարինվել է խաղի 90-րդ րոպեին: