19 հոկտեմբերի 2017 - 16:02 AMT
Անչելոտտին կարող է դառնալ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը

«Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», «ՊՍԺ», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է ԱԱ-2018-ի ժամանակ գլխավորել Խորվաթիայի հավաքականը:

Խորվաթական ֆուտբոլային միությունը դիտարկում է նրան որպես հիմնական թեկնածու այդ պաշտոնի համար, հայտնում է sport.rbc.ru-ն Gazzetta dello Sport-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, պայմանագիրն իտալացի մասնագետի հետ նախատեսված է միայն 2018-ի աշխարհի առաջնության ժամանակահատվածի համար:

Ընդ որում, Խորվաթիայի հավաքականն այս պահի դրությամբ դեռ չի նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր: Թիմը 2-րդ տեղն է գրավել առաջին խմբում և հիմա պետք է մասնակցի անցումային խաղերին Հունաստանի թիմի հետ: Խաղերը կանցկացվեն նոյեմբերի 9-ին և 12-ին:

Հիմա Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը Զլատկո Դալիչն է: