20 հոկտեմբերի 2017 - 16:33 AMT
9 անգամ Գրեմմիի արժանացած «Էմերսոն» քառյակը ելույթ կունենա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հաջորդ իրադարձային համերգի շրջանակներում ելույթ կունենա «Էմերսոն» լարային քառյակը: Այն համարվում է կատարողական արվեստի բաձրակետ և կատարելության խորհրդանիշ: Քառյակը միակ դասական խումբն է, որն 9 անգամ արժանացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի:

Հայաստանն առաջին երկիրն է ողջ ԱՊՀ տարածքում, ուր այցելում է հռչակավոր քառյակը, ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում:

Համերգը տեղի կունեն նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը` 2000-20 000 դրամ է:

Երեկոյի ընթացքում կհնչեն Հայդնի, Վեբերնի, Բարտոկի, Բեթհովենի ստեղծագործությունները: