21 հոկտեմբերի 2017 - 12:53 AMT
RFI. «Հայաստանի բաղադրատոմսերը»՝ գիրք ֆրանսիական սնդուկից

Ֆրանսիական Solar ընկերությունը գիրք է հրատարակել «Հայաստանի բաղադրատոմսերը» վերնագրով: Գրքի հեղինակները եղբայր և քույր՝ ֆրանսահայ Ռիշար և Կորին Զարզավաջյաններն են: Կորինը թատրոնի դերասանուհի է, Ռիշարը՝ France 2-ի լրագրող:

Մեկ տարի առաջ Կորինը մոր հին սնդուկում հայտնաբերեց նրա խոհարարական բաղադրատոմսերով տետրը: Առաջին էջին գրված էր՝ «Այն ամենն, ինչ ասվում է սեղանի շուրջ, պահպանվում է ծալված սփռոցի ծալքերում»:

Հայտնաբերելով մոր տետրը՝ քույրն ու եղբայրը որոշեցին կիսվել ընտանեկան ժառանգությամբ՝ գիրք գրելով, հայտնում է RFI-ը:

«Մայրիկն այդ բաղադրատոմսերը գրել է ոչ միայն դրանք պահպանելու նպատակով, այլ նաև գալիք սերունդներին փոխանցելու: Երբ հայտնաբերեցինք տետրը, անմիջապես հասկացանք, որ պետք է կիսվենք մյուսների հետ: Մյուսների հետ կիսվելը հայկական խոհանոցի հիմքն է, ԴՆԹ-ն է: Հայկական ուտեստները զուտ ուտելու համար չեն, այլ ընտանիքի ու ընկերների հետ կիսելու: Սոցիալական գործոնը շատ կարևոր է»,-ասել է Կորինը:

«Մեր ծնողները երբեք չեն մոռացել իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, հայերեն էինք խոսում, իսկ խոհանոցը սերնդներին կապող յուրօրինակ կապող օղակ էր: Հայկական կերակուրը միշտ տոն է եղել մեզ համար: Այս գրքի օգնությամբ մենք փորձում ենք ոչ միայն պահպանել մեր ժառանգությունը, այլ նաև ծանոթացնել ընթերցողին հայկական խոհանցին»,-ասում է Ռիշար Զարզավաջյանը:

Գրքում ոչ միայն բաղադրատոմսեր են ներկայացված, այլ նաև ուտեստների գեղեցիկ լուսանկարներ, նույնիսկ ընտանեկան ճաշկերույթների լուսանկարներ:

Վերջին տասնամյակներին Ֆրանսիայում տասնյակ գրքեր են հրատարակվել հայկական խոհանոցի մասին: Հեղինակները գրեթե միշտ սփյուռքահայեր են եղել, որոնք գրեթե ոչ մի կապ չեն ունեցել խորհրդային, իսկ հետո անկախ Հայաստանի հետ: Գրքերը կոչվել են «Հայկական խոհանոց», «Հայկական կերակուր», «Հայկական բաղադրատոմսեր»: Սակայն Ռիշարի և Կորինի համար կարևոր էր, որ վերնագրում լինի Հայաստան բառը, թեև իրենք ծնվել և մեծացել են Ֆրանսիայում:

«Դա չի նշանակում, որ գրքում խոսքը միայն Հայաստանի խոհանոցի մասին է: Այստեղ կարելի է գտնել ոչ միայն այն ուտեստները, որոնք Հայաստանում են պատրաստում, այլ նաև ԱՄՆ, Արգենտինայի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներում: Ուղղակի Հայաստանը՝ մեր ընդհանուր հայտարարն է»,-ասել է Ռիշ