21 հոկտեմբերի 2017 - 14:11 AMT
Թանկյան. Տխուր եմ, որ մեկնում եմ Հայաստանից

Ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, System Of A Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Տխուր եմ, որ այս առավոտ մեկնում եմ Հայաստանից, բայց ուրախ եմ, որ այս տարի ևս որոշ ժամանակ անցկացրեցի քեզ հետ»։

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Թանկյանը տպավորված էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի`Օրկա #1 սիմֆոնիայի կատարմամբ։ «Ես շատ տպավորված եմ։ Կատարումն ինձ հիացրեց և նույնիսկ հուզեց, անկեղծ ասած… Ֆանտաստիկ աշխատանք է, հիանալի էր։ Ես հիմա լսում ու մտածում էի` մեր գանձերը ոչ թե գետնի տակ են, այլ այստեղ…», -ասել է ռոք-երաժիշտը:

Ընթերցեք նաև.Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Երևանում. Հեղինակը տպավորված է սիմֆոնիայի կատարմամբ