21 հոկտեմբերի 2017 - 14:30 AMT
Իրարանցում Բաքվում. Քաղաքում ՀՀ դրոշի պատկերով մեքենա է շրջում

Բաքվում լուրեր են տարածվել, որ քաղաքում ՀՀ դրոշի պատկերով մեքենա է շրջում: Ճանապարհային ոստիկանությունը հաստատել է փաստը՝ Mercedes մակնիշի 10-UU-550 պետհամարնիշով ավտոմեքենայի վրա ՀՀ դրոշ է պատկերված: Այդ մասին հայտարարել է Ճանապարհային անվտանգության քարոզչության բաժնի ներկայացուցիչ Վագիֆ Ասադովը, գրում է Haqqin.az-ը:

Ըստ Ասադովի, տվյալ ավտոմեքենայի տյունինգն իրականացրել է հայկական ընկերություն: Նա պարզաբանել է, որ մեքենան պատկանում է ոմն Շահին Խանալիևին, որն արտերկրում է բնակվում: Վերջինս հայտնել է, որ մեքենան գնել է Բաքվի ավտոսրահներից մեկում:

Խանալիևը հայտարարել է, թե չգիտեր, որ պատկերվածը ՀՀ դրոշն է, նա պնդել է, որ դա Կոլումբիայի դրոշն է:

«Ես խնդրեցի նրան ուղարկել մեքենայի վրա պատկերված նշանի լուսանկարը, ինչն էլ նա արեց՝ հեաքննությունը ցույց տվեց, որ ավտոմեքենայի տյունինգն իրականացրել է հայկական ընկերություն: Պարզ չէ, թե ինչպես է հայկական դրոշով մեքենան հայտնվել Ադրբեջանում, հավանաբար, բերվել է Վրաստանից: Մենք ասացինք այդ մասին սեփականատիրոջը՝ նա խոստացավ հանել պատկերանշանը »,-ասել է Ասադովը:

Նա հավելել է, որ համապատասխան պետական կառույցները հետաքննում են դեպքը:

Ընթերցեք նաև. Բաքվում հայերին համակրելու կասկածանքով փակվել է «26» սրճարանը

Բաքվում ձերբակալել են «26» սրճարանի վարձակալին. Օբյեկտը կփակվի, գույքը կառգրավվի