21 հոկտեմբերի 2017 - 15:43 AMT
«Բարսելոնան» բյուջեի 83%-ն աշխատավարձերի վրա է ծախսում

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը բյուջեի 83%-ը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է ծախսում: Նախորդ խաղաշրջանում ակումբի եկամուտը կազմել է 707 մլն եվրո, իսկ աշխատավարձերը՝ 588 մլն եվրո:

Ինչպես նշում է Marca-ն, խորհուրդ է տրվում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսել բյուջեի ոչ ավելի քան 70 տոկոսը, գրում է eurosport-ը:

2016/17 խաղաշրջանում «Բարսելոնան» խաղացողներին է վճարել բյուջեի 64 տոկոսը՝ կամ 432 միլիոն եվրո 682 միլիոնից: «Ռեալը» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա տարեկան 500 մլն եվրո է ծախսում: