23 հոկտեմբերի 2017 - 12:30 AMT
Կիոուն. Մոուրինյոն արժանի էր պարտության՝ դաշտ դուրս չբերելով Մխիթարյանին

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը կարծում է, որ «Մանչեսթեր Յուայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արժանի էր «Հադերսֆիլդ Թաունից» կրած պարտությանն ԱՊԼ 9-րդ փուլի խաղում:

Ըստ նրա, մարզիչն արժանի էր պարտության նաև այն պատճառով, որ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերեց Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է Daily Star-ը:

«Չեմ կարող ձերբազատվել այն մտքից, որ մեկնարկային կազմում չընդգրկելով Ռեշֆորդին ու Մխիթարյանին, Մոուրինյոն ստացավ այն, ինչին արժանի էր: Նա զրկեց իր թիմն ազատությունից՝ սահմանափակելով այն: Դա չի կարելի շտկել մատի մեկ շարժումով: Սա մի փոքր խայտառակ պարտություն էր ՄՅՈւ համար»,-ասել է Կիոունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Հադերսֆիլդ Թաունից» ակումբին անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում: Հանդիպումն անցել է Հադերսֆիլդում և ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ տան տերերի: Մանկունիացներն առաջին պարտությունն են կրել մրցաշարում: