23 հոկտեմբերի 2017 - 11:40 AMT
Ուկրաինաբնակ բարերարները հինավուրց զանգ են նվիրել Ախթալայի եկեղեցուն

Ուկրաինաբնակ բարերարները հինավուրց զանգ են նվիրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցուն:

Զանգը փոխանցվել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի համակարգմամբ և ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովսեփյանի օրհնությամբ:

«Հինավուրց զանգն Ախթալա քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցուն նվիրաբերելու նախաձեռնությանն արձագանքել են Պետրոսյանների և Մկրտչյանների ընտանիքները»,-ասել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը, հայտնում է Аnalitikaua.net-ը:

Ուկրաինայի հայերի միությունն աջակցում է նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների և տուժածների ընտանիքներին: 2016-ի օգոստոսից Արցախում զոհվածների 40 ընտանիք մարդասիրական օգնություն է ստանում: