23 հոկտեմբերի 2017 - 13:31 AMT
Նեյմարի վրա շշեր ու աղբ են նետել

«Մարսելի» երկրպագուները «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ուղղությամբ կողմնակի առարկաներ են նետել Ֆրանսիայի առաջնության 10-րդ փուլի խաղի ժամանակ:

Երբ Նեյմարը պատրաստվում էր տուգանայինն իրացնել «Մարսելի» դարպասի մոտ, նրա ուղղությամբ նաև շշեր են նետել: Սպասարկող անձնակազմը ստիպված է եղել վահաններով փակել բրազիլացի հարձակվողին, գրում է Lenta.ru-ն:

Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: 33-րդ րոպեին Նեյմարը գոլի հեղինակ է դարձել, իսկ 87-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից 2-րդ դեղին քարտ ստանալու համար:

10 տուրից հետո «ՊՍԺ»-ն 26 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Մարսելը» 18 միավորով 5-րդ հորիզոնականում է: