23 հոկտեմբերի 2017 - 14:09 AMT
Աշխարհում առաջին հայկական «ճախրող» տեսախցիկը 5 օրում $81․000 է հավաքագրել

IndieGoGo հարթակում դրամահավաքի արշավ կազմակերպած 1-Ring հայկական ստարթափը, $81 301 է հավաքել աշխարհում առաջին լևիտացիոն՝ «ճախրող», տեսախցիկի ստեղծման համար։

Moon անունով նախագծի համար նախապես հայտարարված թիրախային գումարն $45 000 էր։ 5 օրում՝ հոկտեմբերի 18-ից 23-ը, նախագիծը հավաքել է թիրախի 181%-ը։

Արշավի շրջանակներում ստարտափն առաջարկում է տեսախցիկը 3 տեսակավորմամբ՝ $149, $199, $349 գներով:

Տեսախցիկը կարող է օգտագործվել որպես տնային օգնական, ինչպես նաև տեսազանգերի, լուսանկարների և փոքր երեխաներին ու կենդանիներին հետևելու համար: