23 հոկտեմբերի 2017 - 14:46 AMT
Մոսկվայում դանակահարել են «Էխո Մոսկվիի» լրագրողին

Մոսկվայում «Էխո Մոսկվի» ռադիոկայան ներխուժած անհայտ անձը դանակահարել է գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին: Այդ մասին հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Հանցագործը հարվածել է լրագրողի պարանոցին: Նա ձերբակալվել է:

Ըստ բժիշկների, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա հոսպիտալացվել է:

ՌԴ Գլխավոր դատախազությունն աղաղակող է համարել հարձակումը լրագրողի վրա: