23 հոկտեմբերի 2017 - 15:49 AMT
Փլուզում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում. Զոհ կա

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում» փլուզում է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:

Փլուզումը տեղի է ունեցել փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: