23 հոկտեմբերի 2017 - 15:55 AMT
Մինչև հոկտեմբերի 27-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ին նույնքան կնվազի:

Երևանում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: