Ադրբեջանը 170 մլն դոլարի զենք է գնել Բելառուսից: Այդ մասին հայտնել է Ստոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը:
Ըստ ինստիտուտի, Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է: Տեղեկատվությունը հաստատել է նաև «Բելառուսական նորություններ» պարբերականը:
Ադրբեջանը կանխավճար է վճարել համակարգերի առաքման համար, գրում է Haqqin.az-ը:
Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո:
Որոշ ժամանակ առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել էր երկու երկրների համագործակցության հեռանկարներն այդ ոլորտում:
«Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ: