24 հոկտեմբերի 2017 - 12:36 AMT
ՀՀ ռուսական ռազմակայանը համալրվել է տեխնիկական հետախուզման նոր համակարգերով

Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանը համալրվել է տեխնիկական հետախուզման նոր «Ռադիոլամպա» համակարգերով:

Արդեն ձմեռային ուսումնական շրջանում նոր համալիրները հետախուզական տվյալներով կապահովեն հրամանատարությանը Քամհուդ և Ալագյազ բարձր լեռնային զորավարժարաններում մարտավարական հատուկ զորավարժությունների ժամանակ, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանը:

Ռուսական միավորման մարտական մեքենաների շարժակազմի վերազինումը շարունակվում է, այդ թվում հատուկ զրահատանկային տեխնիկայով: 2017-ին նոր սպառազինության բաժինը Երևանի և Գյումրիի զինվորական կայազորերում հասել է 60 տոկոսի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ալագյազ զորավարժարանում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ ռուսական ԶՈւ պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, իսկ հետո ինքնասպան եղել: