24 հոկտեմբերի 2017 - 13:42 AMT
Ժիրուն Պուշկաշի մրցանակին է արժանացել տարվա լավագույն գոլի համար

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Պուշկաշի մրցանակի է արժանացել տարվա լավագույն գոլի համար:

Ֆրանսիացին քվեարկության ընթացքում առաջ է անցել Վենեսուելայի կանանց հավաքականի անդամ Դեյնա Կաստելյանոսից և հարավաֆրիկյան «Բարոկայի» դարպասապահ Օսկարինե Մասուլուկեից:

Ժիրուն Պուշկաշի մրցանակին է արժանացել Լոնդոնում ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է eurosport-ը:

Ժիրուն աչքի է ընկել 2017-ի հունվարի 1-ին ԱՊԼ խաղում: Ֆրանսիացին գնդակն ուղարկել է «Կրիսատլ Փելեսի» դարպասը կարիճի հարվածով:

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը հանձնվում է 2009-ից: 2016-ին պարգևը ստացել է մալազիացի Ֆաիզ Սուբրին: