24 հոկտեմբերի 2017 - 16:50 AMT
Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը լավագույնն էր Գլենդեյլի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին «Անապատի ագռավները» (Crows of the Desert) ֆիլմը լավագույն փաստագրական ֆիլմն է ճանաչվել Կալիֆորնիայի Գլենդեյլում հոկտեմբերի 22-ին կայացած միջազգային կինոփառատոնում:

Փաստագրական ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ, Գլենդեյլի բնակիչ Լևոն Պարիյանի գրքի մոտիվներով, որտեղ հեղինակը պատմում է օսմանցի զինվորներից պապի փախուստի և Ցեղասպանությունից հազարավոր հայերի փրկության պատմությունը, գրում է Los Angeles Times-ը:

Ֆիլմի ռեժիսորն է Մարտա Հուսկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: