24 հոկտեմբերի 2017 - 15:28 AMT
CNN-ի հաղորդավարը կհամալրի Ադրբեջանի «սև ցուցակը»

Ամերիկյան CNN-ի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կհամալրի Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»՝ Արցախ այցելելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը:

Հոկտեմբերին ԱՄՆ հեղինակավոր հեռուստատեսության հայտնի շոուն վարող շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենն այցելել էր Լեռնային Ղարաբաղ իր հեռուստաշոուի, որը կոչվում է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ», համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Այդ մասին նա ինքն էր գրել սոցցանցերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հաջիևը հայտարարել է. «CNN-ի հաղորդավարը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում»: