24 հոկտեմբերի 2017 - 16:02 AMT
Ադրբեջանում գնաճը 2017-ին կգերազանցի 13 %-ը

2017-ին միջին տարեկան գնաճն Ադրբեջանում կանխատեսվում է 13,2 տոկոսի սահմանում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի կառավարությունը:

Ըստ թարմացված կանխատեսման, 2018-ին միջին տարեկան գնաճը կդանդաղի՝ նվազելով մինչև 6,1 տոկոս:

2016-ին միջին տարեկան գնաճն Ադրբեջանում գրանցվել է 12,4 տոկոսի սահմանում, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 13,9 տոկոս, հայտնում է Interfax-Ադրբեջանը:

Ըստ Ադրբեջանի պետական մաքսային ծառայության, աճել է պարենամթերքի ներմուծումը, տարեկան կտրվածքով՝ 2,3 տոկոսով, իսկ 2017-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 971,8 մլն դոլար: